ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սլմոնյանը կարծում է, որ Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահը։
Հարցին, թե Արթուր Վանեցյանին իրենց մրցակից համարո՞ւմ են՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ ցավոք սրտի, այսօր քաղաքական հայտ ներկայացնող մարդկանց մեջ ինքը որևէ լուրջ մրցակից չի տեսնում, որովհետև դրանք հիմնականում տարբեր ձևով կաղապարված և կապված են նախկին իշխանությունների հետ և դա շատ լուրջ ու խոցելի գործոն է։
Դիտարկանը, որ Արթուր Վանեցյանը հնարավոր է ընդդիմադիր դաշտում հանդես գա, Ալեն Սիմոնյանը խորհուրդ տվեց սպասել, որ Վանեցյանն ասի, որ ինքը քաղաքական գործիչ է, կուսակցություն է ստեղծում և ընդդիմություն է, որից հետո հնարավոր կլինի գնահատական տալ։
«Կարող է ինքը մտնում է քաղաքական դաշտ ու հայտարարում է, որ սատարում է «Իմ քայլը» խմբակցությանը և Նիկոլ Փաշինյանին»,-ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






