Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Նիստի ընթացքում քննարկվել են Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային վերջին զարգացումները:
Շավարշ Քոչարյանը նշել է, որ Իրանում կատարվող իրադարձություններին Հայաստանն ուշադրությամբ հետևել է և տեղեկացրել, որ այդ օրերին նախարարությունն ու դեսպանատներն աշխատել են շուրջօրյա` հասկանալով, որ ցանկացած զարգացում լուրջ հետևանքներ կարող է ունենալ նաև մեր երկրի համար:
Շավարշ Քոչարյանը պատասխանել է պատգամավորներին հետաքրքրող հարցերի, որից հետո քննարկումը շարունակվել է դռնփակ ձևաչափով:
Անդրանիկ Քոչարյանը մտահոգված է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից իր վարքագիծն արդարացնելու փորձերի բացակայությամբ․ ԶԼՄ
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մտահոգված էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները չեն փորձել արդարացնել լրագրողի նկատմամբ...