Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Արմեն Սարգսյանն ու Գեորգի Գախարիան մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ, նշել, որ երկու երկրներն ունեն համագործակցության շատ լայն սպեկտր և հսկայական ներուժ:
Կողմերն ընդգծել են, որ փոխշահավետ համագործակցության արդյունքները ծառայելու են երկու երկրների քաղաքացիների բարեկեցությանը։
Նշվել է, որ համագործակցության մեծ ներուժ են տեսնում բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մատակարարման, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






