Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:51

Հրեշին հաղթածը, ինքն է հրեշ դարձել․ «Լուսավոր Հայաստան»

Հրեշին հաղթածը, ինքն է հրեշ դարձել․ «Լուսավոր Հայաստան»

Խորհրդարանի մեծամասնությունը չի կարողացել քաղաքական հասունության հասնել և ի չիք է դարձնում «այն մարդու քաղաքական ռեսուրսը, ում շնորհիվ հայտնվել է խորհրդարանում»։ Այս մասին այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Նրա խոսքով, քաղաքական մեծամասնությունը պարբերաբար մոռանում է այն մասին, որ խորհրդարանում ներկայացված են երեք քաղաքական ուժեր, որ նրանք բոլորը խորհրդարան են անցել արդար ընտրությունների միջոցով:

«Խորհրդարանում պետք է լինեն տարբեր տեսակետներ, պետք է լինեն բանավեճեր և քննարկումներ։ Քաղաքական հասունության վկայությունն է ընդդիմախոսների կարծիքը լսելու, կոռեկտության շրջանակներից դուրս չգալու ունակությունը։ Բայց, ցավոք, դուք ի չիք եք դարձնում այն մարդու քաղաքական ռեսուրսը, ով ձեզ այստեղ բերեց։ Դուք չեք կարողացել հասնել քաղաքական հասունության և գալ քաղաքական երկխոսության»,- ընդգծեց նա։

Գորգիսյանը նկատեց, որ երբ խոսվում է այն մասին, որ վերադարձ անցյալին չի լինելու, պետք է հասկանալ, որ խոսքը ոչ թե նախկին պատգամավորներին դահլիճ վերադարձնելու, այլ հին քաղաքական մեթոդներին վերադառնալու մասին է։

«Դուք ձեզ պահում եք այնպես, ինչպես պահել եք ձեր նախորդները։ Սա վերադարձ է անցյալին, երբ հրեշի նկատմամբ հաղթողը, ինքն է դառնում հրեշ», — հայտարարել է Գորգիսյանը։

Մեծամասնության պատասխանը երկար սպասեցնել չտվեց։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփի Դավոյանը նշեց, որ հենց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները չեն ընդունում ընդդիմախոսների կարծիքը, խանգարում են գործընկերների ելույթներին տեղից բղավելով։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր չընդունեց Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած նախագիծը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+