Հունվարի 22-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցել Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Արտգործնախարարները քննարկել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս երկկողմ և եռակողմ ձևաչափերում համագործակցության հարցերը, ինչպես նաև մտքեր փոխանակել Երևանում կայանալիք Կիպրոս-Հայաստան-Հունաստան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։
Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի զարգացումների համատեքստում Հայաստանի արտգործնախարարն իր համերաշխությունն ու զորակցությունն է հայտնել կիպրական կողմին։ Երկուստեք կարևորվել է միջազգային համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման և ամրապնդման գործում միջազգային համագործակցության կարևորությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






