Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:56

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խցանվել է անցյալում․ Լենա Նազարյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խցանվել է անցյալում․ Լենա Նազարյան

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, խոսելով հետհեղափոխական ժողովրդավար երկրի ընդդիմության ինստիտուտի մասին, նշել է, որ անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խցանվել է անցյալում:

Նազարյանի խոսքով՝ ժողովրդավար կառավարող ուժն իսկապես լավ ընդդիմության կարիք ունի, ինչն այսօր բացակայում է, քանի որ քաղաքական ուժերը չեն հրաժարվում անցյալի գործելաոճից։

«Ցավով եմ նշում, անհուսալի կերպով անցյալի համակարգին բնորոշ ընդդիմություն է ներկայանում՝ իր մոտեցումներով, բառապաշարով, մտածելակերպով ու վախերով: Պարո՛ն Մարուքյան, ձեր ընդդիմադիրությունը դասական է ոչ թե ժողովրդավարությանը բնորոշ լինելու իմաստով, այլ դասական է հին Հայաստանի ընդդիմությանը բնորոշ լինելու իմաստով: Դուք հիմա նույն դերով եք ներկայանում, ինչպիսին մենք ստիպված էինք լինում ներկայանալ նախորդ իշխանության ժամանակ»,- ասել է ԱԺ փոխխոսնակը:

Լենա Նազարյանի համոզմամբ, ոչ միայն պետական քաղաքական համակարգն է շարժվում իներցիայով, այլև ընդդիմությունը, ինքնության ճգնաժամ է, որը բնական կլիներ նախորդ տարի, բայց ոչ այսօր։

«Նոր գործելաոճ որդեգրելով է, որ ընդդիմությունը կարող է ունենալ կարևոր ներդրում քաղաքական մշակույթի զարգացման գործում, բարձրացնել իր կշիռն ու ազդեցությունը»,-ընդգծել է Նազարյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+