Հայաստանում ընդդիմությունը կամ նախկին իշխանությունը փորձ է արել պետական հեղաշրջում իրականացնել։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ նախկին իշխանությունները պարբերաբար փորձել են տապալել «հեղափոխական իշխանությունների» գործունեությունը։
«Նրանք օգտագործել են և՛ գործիքներ, և՛ մարդկանց։ Շատ մարդիկ ենթարկվեցին գայթակղությանը, հետևեցին նրանց գաղափարներին և փորձեցին ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Բայց արդյունքում նրանք հաջողության չհասան», — ասաց նա։
Գրիգորյանը հրաժարվեց անուններ նշել՝ ընդգծելով, որ բոլոր փորձերը կասեցվել են, և այս պահին որևէ վտանգ չկա։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ մարդիկ, ովքեր ներգրավված են եղել այդ գործընթացում, ենթարկվել են պատժամիջոցների՝ ընդհուպ մինչև ծառայությունից ազատվելը։ Նա նաև հայտնել է, որ այժմ ուսումնասիրվում են քրեական գործ հարուցելու անհրաժեշտության վերաբերյալ նյութերը։
Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ այդ նպատակով օգտագործվել են տարբեր մեթոդներ՝ կեղծ լուրերի տարածումից մինչև իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչների հասցեին զրպարտություններ և հողերի հանձնման մասին հայտարարությունների տարածում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







