«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի քանի անգամ դիտել է ԲՀԿ խմբակցության պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած քաշքշուկի տեսաձայնագրությունը և չի տեսել այնպիսի բան, որ վիրավորում է պետական շահերը կամ առանձին վերցրած անձի կամ կուսակցության շահերը։
Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը կատարվածը որակել է որպես սադրանք։
«Դա սադրանք էր, առաջացավ պոռթկում երկու կողմից էլ, ոչ թե միակողմանի: Հաճելի չէ, ցանկալի չէ, որ խորհրդարանում այդպիսի երևույթներ լինեն»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին խորհրդարանում միջադեպ տեղի ունեցավ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի միջև:
ԶԼՄ-ն հայտնել է ՀԷՑ-ի կառավարչի թեկնածուի անունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին, հայտնում է Armlur.am-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ կայքի՝...