ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Խորապես ցավակցում ենք Էլյազիգում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետևանքով մահացածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում և Թուրքիայի վնաս կրած շրջանների վերականգնում»,-ասվում է ՀՀ ԱԳՆ–ի` Telegram ալիքում հրապարակված հայտարարությունում։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 29 մարդ Է զոհվել, 1466-ը՝ վիրավորվել: Փրկարարներին հաջողվել է փլատակներից հանել առնվազն 43 մարդու։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վարչության տվյալներով՝ 6,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ՝ Էլյազիգի արևելյան նահանգում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






