ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարցաքննել է Սիմոն Ամիրովին («Արդյունաբերական տեխնոլոգիաներ» ԲԸ տնօրենների խորհրդի անդամ, ORSIS ապրանքանիշի ներքո զենք արտադրող ընկերություն) ՝ սպառազինության մատակարարման գործի հետաքննության շրջանակներում: Այս մասին ՏԱՍՍ-ին պատմել է Հայաստանում ORSIS-ի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։
Սիրունյանը նշել է, որ ընկերության ներկայացուցչի հարցաքննությունը պայմանավորված է եղել նրանով, որ նա տիրապետում էր այդ հետաքննությանն առնչվող կարևոր տեղեկատվության:
Փաստաբանի խոսքով ՝ հետաքննությամբ այս պահին զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը, որը քննում է կոռուպցիոն բնույթի գործեր։
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել է, ոչ ոչ մի խնդիր չունեն «Պրոմտեխնոլոգիա» ընկերության հետ համագործակցության առումով:
Արծրուն Հովհաննիսյանը չի մեկնաբանել քրեական գործին առնչվող տեղեկատվությունը՝ նշելով, որ նպատակահարմար չէ դրանք մեկնաբանել ԶԼՄ-ներում, ավելի կոնկրետ, ռուսական լրատվամիջոցներում մեկնաբանել ներհայկական հարցերը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա էր պատրաստվում ուղարկել զենքի մրցույթի ձախողման պատճառով, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը (մտնում է «Պրոմտեխնոլոգիայի» խմբի մեջ)։
2019 թվականի օգոստոսին ORSIS-ի պաշտոնական ներկայացուցիչը գործակալությանը հայտնել էր, որ մի քանի միլիոն դոլարի զենքի մատակարարման մրցույթը խափանելուց հետո Հայաստանում քրեական գործ են հարուցել «անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ» հոդվածով:
Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ և դադարեցնել ռազմական օգնությունը
Արցախի նախկին պետնախարար, ԱՀ նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և...