ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր՝ հունվարի 27-ին, ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Էդմոն Մարուքյանը։
«Թեկնածությունս ներկայացվել էր ԵԽԽՎ Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովը բաղկացած է 91 անդամից, ովքեր ներկայացնում են ԵԽ 47 անդամ պետությունների ազգային խորհրդարանները: Հանձնաժողովն ունի 3 ենթահանձնաժողովներ»,- գրել է Մարուքյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի նախագահն ունի 3 տեղակալներ:
Հիշեցնենք, որ Հովհաննես Իգիթյանն էլ ընտրվել էր ԵԽԽՎ ԵԱԺԴ խմբակցության փոխնախագահ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






