Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:08

Ես հեղաշրջում բառը չեմ օգտագործել․ Գրիգորյան

Ես հեղաշրջում բառը չեմ օգտագործել։ Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով ավելի վաղ իր կողմից արված այն հայտարարությունը, թե Հայաստանում ընդդիմությունը կամ նախկին իշխանությունը փորձ է արել պետական հեղաշրջում իրականացնել։ Գրիգորյանի խոսքով ինքը նման հայտարարություն չի արել,այլ տվել է մեկնաբանություն, որը լրագրողին բերել է նման եզրահանգման։

Դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն, արձագանքելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին, խոսել է երկրի նկատմամբ դավաճանության մասին, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Դեռևս ծանոթ չեմ այդ հայտարարությանը, երբ ծանոթանամ, եթե հնարավորություն լինի, կբացատրեմ»:

Անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին, և հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկելու իշխանությունները, նա արձագանքեց.

«Քննարկումներն ընթանում են, գիտեք, որ քայլեր արդեն եղել են, նույն վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքը, նաև ԱԺ-ի ձեռնարկած քայլերը, բոլորը նպատակ ունեին հենց ճգնաժամը լուծելու համար: Քանի դեռ լուծում չի ստացել հարցը, շարունակելու են քայլեր ձեռնարկել»:

Նա ընդգծեց, որ սահմանադրական փոփոխությունները կարող են հենց լուծման մի ճանաարհը լինել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+