Իշխանական ֆեյքերը փորձում են շարժումը ներկայացնել որպես իշխանության համար պայքար: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտարարեց ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Դիմադրության շարժումը միտված է՝ կանխելու տեղի ունեցող գործընթացները։ Մեկ տարի առաջ մենք փորձ արեցինք թույլ չտալ Փաշինյանին մեկնել Մոսկվա, և համոզված եմ, որ դեռ բավարար պատճառներ կլինեն միասնական ուժերով կանխելու ազգային դավաճանությունը»,- ընդգծեց Մամիջանյանը և հավելեց, որ իրենց պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հաջողություն չի գրանցվել։
Փաշինյանի ու Լիտվայի և Չեռնոգորիայի նախագահների հանդիպումների մասին Մամիջանյանն ասաց, որ դրանք եղել են գաղտնի և հայտնի չէ, թե ինչ է քննարկվել պատերի ետևում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






