Հունվարի 28-ին կայացել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վ. Տողանյանի հանդիպումը Ռուսաստանի Արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համաեվրոպական օրակարգի որոշ հարցեր, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում։ Հաստատվել են տարածաշրջանային և համաեվրոպական հարթակներում, ներառյալ ԵԱՀԿ-ն, սերտ փոխգործակցության փոխադարձ կարևորությունն ու առաջնայնությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






