Քիչ առաջ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։
Գրառման մեջ նշվում է. «Նարեկ Սամսոնյանն այսօր ողջ օրվա ընթացքում ոստիկանների և լրագրողների աչքի առջև Ոստիկանության դիմաց կանգնած էր: Բերման ենթարկվածների ազատ արձակվելուց հետո գնաց տուն, բայց տուն չհասավ, որովհետև դիմակավորված անձիք հենց նոր բերման են ենթարկել Ոստիկանություն: Գժի կինո: Գնում են Ոստիկանություն»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






