Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 29-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






