Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:37

Արամ Թանանյանը նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ

Արամ Թանանյանը նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ

ՀՀ Կառավարության որոշմամբ Արամ Ալեքսանդրի Թանանյանը նշանակվեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ՝ 3 տարի ժամկետով:

Արամ Թանանյանը 2018 թվականից զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնը: Երկար տարիներ աշխատել է պետական կառավարման համակարգում՝ մասնավորապես զբաղեցնելով ղեկավար տարբեր պաշտոններ։

2007-2010թթ. եղել է Կենսաբանական ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հետ ծավալված համագործակցության համակարգող, 1997-2010թթ. ՀՀ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի խորհրդի նախագահ, 1996-2010թթ. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետ՝ ճառագայթային ահաբեկչության դեմ պայքարի և բնակչության պաշտպանության հարցերով, 1994-2010թթ. Քիմիական զենքի արգելման և ոչնչացման կոնվենցիայի փորձագետ, 2006թ. ԱՊՀ երկրների բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդի նախագահ, 1997-2010թթ. ԱՊՀ երկրների բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ:

Ունի միջազգային համագործակցության ոլորտներում հարուստ աշխատանքային փորձ, մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակ: Տիրապետում է խնդիրների արդյունավետ լուծման և հաղորդակցման հմտություններին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+