Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:02

Ինչու՞ Արփինե Հովհաննիսյանը չի ընդգրկվել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում․ Ռուստամ Բադասյանի պարզաբանումը

Ինչու՞ Արփինե Հովհաննիսյանը չի ընդգրկվել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում․ Ռուստամ Բադասյանի պարզաբանումը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում իրավաբան-գիտնականներ և հասարակական կազմակերպություններ ընտրելիս նպատակ չունեինք, որ այնտեղ լինեին ընդդիմադիրներ և իշխանամետներ, այլ պետք է լինեին իրավաբան-գիտնականներ և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ խոսելով արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնաժողովի կազմ չընդգրկվելու մասին։

«Գնահատում ենք նրա անկեղծ մղումները, բայց մենք մեր այս քայլով չենք ուզում ցույց տալ, որ մենք իր օգնության կարիքը չունենք կամ ունենք, դրա մասին չէ խոսքը։ Ես կասկածի տակ չեմ դնում Արփինե Հովհաննիսյանի մասնագիտական գիտելիքները, սակայն պետք է ասեմ, որ հանձնաժողովում ընդգրկված անձինք չունեն քաղաքական պատկանելություն»,- նշեց Բադասյանը՝ միաժամանակ չժխտելով, որ Արփինե Հովհաննիսյանի՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում չընտրվելը քաղաքական որոշում է:

Արդարադատության նախարարը նշեց, որ Հովհաննիսյանի դիմումում նշված է, որ նա մասնակցել է Սահմանադրական բարեփոխումների նախորդ հանձնաժողովի աշխատանքներին, իրականում խոսքը ոչ ֆորմալ մասնակցության մասին է, քանի որ նա հանձնաժողովի անդամ չի եղել։

Ռուստամ Բադասյանը նաև ընդգծել է, որ հանձնաժողովի ընտրված անդամները բոլորն անկախ մարդիկ են, և նրանց չպետք է թիրախավորեն՝ հնարավորություն տալով, որ աշխատեն։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը հունվարի 29-ին հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:

Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝ իրավաբան-գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Դանիել Իոաննիսյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+