ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամներն այսօր՝ հունվարի 30-ին, հանդիպել են ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ոստիկանությանը վերաբերող բազմաթիվ հարցեր, եղել են նաև սուր հարցադրումներ։ Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ հավելելով, որ սա հաշվետվողականության մի ձև է և այս ձևաչափը շարունակելու են պահպանել։
Ոստիկանապետի պաշտոնակատարը նշեց, որ թույլատրելիի սահմաններում ներկայացրել է ոստիկանության խնդիրները, առաջիկա անելիքները և իրականացվելիք բարեփոխումները։
Խոսելով հունվարի 28-ին «ՎԵՏՕ»-ի և «Ադեկվադ»-ի անդամներին բերման ենթարկելու մասին՝ Արման Սարգսյանը նշեց, որ Ոստիկանությունն իր գործողություններն իրականացրել է իր լիազորությունների և օրենքի սահմաններում՝ հավելելով, որ Հայաստանում որևէ մեկի նկատմամբ չի իրականացվում քաղաքական հետապնդում։
Ոստիկանությունն արգելել է արցախցիներին երթ անցկացնել ու վրան տեղադրել Ազատության հրապարակում
Ոստիկանությունն արգելել է արցախցիների հանրահավաքի մասնակիցներին վրան տեղադրել Երևանի Ազատության հրապարակում, հայտարարել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը։...