Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Հարցին, թե ինչպե՞ս կարելի է հանձնաժողովների առաջին հանդիպումը որակել կառուցողական, երբ դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զոհվել էր շարքային զինծառայող, Սանոսյանը պատասխանեց․
«Այո, սահմանին միջադեպերը խանգարում են նման գործընթացներին և շատ դատապարտելի է, երբ նորմալ աշխատանքային փուլին կարող է հաջորդել վարքագիծ, որի հետևանքով մեր անմեղ տղաները, զինվորները կարող են անմտությանը զոհ գնալ»։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի էր ունեցել Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






