Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի խախտել անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Այս մասին փետրվարի 1-ին լրագրողներին ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք խախտվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածի սկզբունքը, որի մասին խոսել են վերջինիս պաշտպանները։
«Ոչ, չի խախտվել։ Ես հետևել եմ Կապանում վարչապետի մամուլի ասուլիսին։ Փաշինյանը հղում է կատարել Թովմասյանին առաջադրված մեղադրանքին, որից հետո միայն անդրադարձել է մեղադրանքի բովանդակությանը», — ասել է Արդարադատության նախարարը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Սահմանադրական դատարանը օկուպացվել է Հրայր Թովմասյանի ու մի խումբ անձանց կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






