ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն փետրվարի 4-7-ն աշխատանքային այցով կմեկնի Հաագա։ Այս մասին ասված է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
Այցի շրջանակներում Ռուստամ Բադասյանը կհանդիպի Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Խրապենհաուսի հետ։
Նախատեսված են նաև Ռուստամ Բադասյանի հանդիպումները Եվրաջասթի տնօրեն Լադիսլավ Համրանի և Եվրապոլի գործադիր տնօրեն Քաթերին դը Բոլի հետ։
Նախարարը կհյուրընկալվի Խաղաղության պալատում, ուր հանդիպում կունենա Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեի հետ։
Հաագայում Ռուստամ Բադասյանը՝ Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի կենտրոնակայանում դատաիրավական բարեփոխումների փորձի մասին քննարկում կունենա ոլորտի հեղինակավոր փորձագետների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






