Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:27

Հայերը Վրաստանի լավ քաղաքացիներ լինելով՝ շարունակում են լավ հայ մարդ մնալ․ Սինանյան

Հայերը Վրաստանի լավ քաղաքացիներ լինելով՝ շարունակում են լավ հայ մարդ մնալ․ Սինանյան

Վրաստան աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Վիրահայոց թեմի Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Այս մասին հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը պատմել է Սուրբ Էջմիածին եկեղեցում իրականացված հիմնանորոգությունների և հոգևոր-մշակութային գործունեության մասին: Այնուհետ հանձնակատարը այցելել է «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն, շրջայց կատարել: Կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը հյուրերին ներկայացրել է այստեղ գործող նախակրթարանը, մայրենիի ուսուցման մեկօրյա վարժարանները, երգի, պարի, վոկալի, դհոլի, դուդուկի, շախմատի խմբակները:

Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել կենտրոնի հայապահպան գործունեությունը և համագործակցությունն ավելի սերտացնելու պատրաստակամություն հայտնել:

Այնուհետ գլխավոր հանձնակատարը հանդիպել է Թբիլիսիի համայնքի ներկայացուցիչների հետ: Զարեհ Սինանյանը խոսել է Հայաստան-սփյուռք գործակցության ուղղությունների և առաջնահերթությունների մասին, նշել, որ այսօր կերտվում է մարդակենտրոն Հայաստանի Հանրապետություն, որը պետք է ծառայի իր քաղաքացիներին, հիմնված լինի արդարության, հավասարության, ճշմարտության գաղափարների վրա:

Անդրադարձ կատարելով վիրահայ համայնքին՝ հանձնակատարը շեշտել է, որ տարաբնույթ դժվարություններով հանդերձ՝ համայնքն ամեն ինչ անում է հայ ինքնությունը պահպանելու համար, հայերը Վրաստանի լավ քաղաքացիներ լինելով՝ նաև շարունակում են լավ հայ մարդ մնալ:

Այսօր արդեն Զարեհ Սինանյանը կուղևորվի Ախալցխա, որտեղ հանդիպում կունենա տեղի հայ համայնքի և Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ, կայցելի թիվ 3-րդ հայկական դպրոց, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Ծուղրութ գյուղ:

Փետրվարի 5-ին՝ այցի վերջին օրը, հանձնակատարը առանձին հանդիպումներ կունենա Ախալքալաքի և Նինոծմինդայի հայության հետ, կայցելի Սուրբ Խաչ եկեղեցի, «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, Նինոծմինդայի մշակույթի տուն, Գանձա գյուղ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+