Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինը (նստավայրը՝ Կիև): Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ, հաջողություններ մաղթել և համոզմունք հայտնել, որ նա իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-սլովենական հարաբերությունների առավել ամրապնդմանը:
Դեսպան Մենցինն իր հերթին նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև համագործակցության առավել խորացման և ամրապնդման համար:
Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Սլովենիան՝ որպես փոքր, բայց հաջողակ երկրներ, ունեն լավ հարաբերություններ և դրանք ընդլայնելու ամուր հիմք:
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, Armenia Today-ին հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհդատվության և հանրության հետ...