Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն հայտարարությանը, թե Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին։ Նա մասնավորապես գրել է․
«Ես հիացած եմ այս վեհանձնությամբ: Դրա փոխարեն թող մտածեն հայաֆոբիայի, երկրի ներսում մարդու իրավունքների, ժողովրդավարության մակարդակի մասին: Վստահ եմ, որ ադրբեջանցիներին թույլ կտրվի մասնակցել Արցախի ընտրություններին, եթե ստանան մեր քաղաքացիությունը»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ:
Նշենք, որ Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կկայանան 2020 թվականի փետրվարի 9-ին:
Պահանջում ենք դադարեցնել ՀԷՑ-ի պետականացման ապօրինի գործընթացը․ ՀԱԿ
«Հայ Ազգային Կոնգրեսը» պահանջել է դադարեցնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության պետականացման ապօրինի գործընթացը և վերականգնել արդարությունը։ «Հայ Ազգային Կոնգրեսը...