«Սահմանադրական փոփոխությունների նախագիծը» հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումը չի ուղարկվի Սահմանադրական դատարան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Մակունցը հաստատել է, որ հանրաքվեի մասին որոշումը չի ուղարկվի Սահմանադրական դատարան, այլ կներկայացվի նախագահի ստորագրմանը, որից հետո կսկսվի հանրաքվեի նախապատրաստումը։
Հանրաքվեի ժամկետի հետ կապված հարցին ի պատասխան՝ իշխող կուսակցության պատգամավորը նշել է, որ ամենայն հավանականությամբ այն կանցկացվի մարտի վերջին՝ մինչ ապրիլի 5-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






