Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:04

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

Ինչպես փոխանցում են կառավարության մամուլի ծառայությունից, ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի ազգային տոնի՝ պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Հարևան և բարեկամ Վրաստանի անկախ պետականության անխախտ ուղին կարևորվում է հայ և վրաց ժողովուրդների՝ սեփական ինքնությունը և հոգևոր արժեքները դարեր շարունակ պահպանելու, պատմության դժվարին շրջափուլերում միմյանց նեցուկ լինելու և բարեկամության ոգուն ու էությանը հավատարիմ մնալու առումով:

Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունների հիմքում առկա բազմոլորտ փոխգործակցության արդյունավետ փորձն ապագայում ևս անհրաժեշտ ջանքերի ներդրմամբ կհամալրվի փոխշահավետ ձեռքբերումներով և նորանոր նվաճումներով՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային առկա մարտահրավերների հաղթահարման ու առաջընթացի: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ Վրաստանի եղբայրական ժողովրդին՝ բարեկեցություն և հարատև խաղաղություն»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+