Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:28

Արթուր Հովհաննիսյանը պատասխանել է Իշխան Սաղաթելյանին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Facebook-ի էջում անդրադաձել է ԱԺ ընդդիմադիր փոխփոսնակ Իշպան Սաղաթելյանի՝ ԱԺարտահերթ նիստ հրավիրելու առաջարկին։

««Տեսա, որ «արագավազ դաշնակ» Իշխան Սաղաթելյանի լեզուն կրկին մտքից առաջ է ընկել։

Ուրեմն երկիշխանության մասին երազներ տեսնող Իշխանն ասում է, որ իրենք հաջորդ շաբաթ արտահերթ նիստ են հրավիրելու և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին էլ ասում է՝ «թե տղա եք, եկեք»

Անկեղծ լինեմ՝ առանց հումոր այս արտահայտությանն անդրադառնալ չի լինի, բայց առաջարկում եմ պարզապես հիշել նախորդ հարցուպատասխանի ընդիմության փախուստը, որի ժամանակ, ի դեպ, այս «տղան» չկար։

Նաև հարկ է ընդգծել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կան նաև հրաշք կանայք, որոնք ևս «ռևանշիստներին» ասելիք ունեն։
Ծափ ենք տալիս փախչում եք, հետո գնում կիլոմետրերով հեռու կանգնում «դուխով» հայտարարություններ եք անում, որ ո՞ւմ ի՞նչ խաբեք։

Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ամեն օր «պարալիզացված» քաղաքով շատ արագ ու անխոչընդոտ գալիս են Ազգային ժողով և կատարում ժողովրդի առջև ստանձնած իրենց պարտավորությունները»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր՝ «Հաջորդ շաբաթ արտահերթ նիստ ենք հրավիրելու, տղան թող գա»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+