Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:32

Սահմանադրական դատարանը՝ որպես դատական իշխանություն, անկախ չի եղել, այլ գտնվել է գործադիրի ազդեցության ներքո․ Փաստաբան

Սահմանադրական դատարանը՝ որպես դատական իշխանություն, անկախ չի եղել, այլ գտնվել է գործադիրի ազդեցության ներքո․ Փաստաբան

Սահմանադրական դատարանը՝ որպես դատական իշխանություն, անկախ չի եղել, այլ գտնվել է գործադիրի ազդեցության ներքո։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված բարեփոխումներին ու ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեին։

Ըստ փաստաբանի երկրում պետք է գործի օրենքի դիկտատուրա, որը հավասարապես պետք է գործի բոլորի համար։

«Ասել թե մենք ՍԴ չենք ունեցել՝ սխալ է։ Սահմանադրական դատարանը մեր երկրում կայացած մարմին է եղել, գործառույթներ իրականացրել, բայց այստեղ կա մեկ բայց՝ և՛ առաջին, և՛ երկրորդ և՛ երրորդ նախագահների օրոք ՍԴ-ն արդարադատությունը թերի է իրականացրել»,-նշել է նա։ Բաղդասարյանի խոսքով՝ շահագրգիռ անձանց կողմից վիճարկված ընտրությունների արդյունքներին դատարանը լավագույն դեպքում կիսաարդարադատությամբ, ոչ իրավաչափ ակտերով է պատասխանել։

«Ինչ ենք ունեցել՝ ընտրախախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրությունների վրա, և ՍԴ ակտեր, որտեղ նշված է, որ ընտրություններում եթե անգամ եղել են խախտումներ, ապա դրանք ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն չեն ունեցել»,-նշում է փաստաբանը։

Նրա խոսքով՝ հետևությունը մեկն է՝ Սահմանադրական դատարանը՝ որպես դատական իշխանություն, եղել է գործադիրի ազդեցության ներքո, անկախ չի եղել։ Դա է պատճառը, որ այսօր քաղաքական, լեգիտիմ իշխանությունը այն փոխելու ցանկություն ունի, հակառակ դեպքում ՍԴ կշարունակեր աշխատել իրենց իշխանության ներքո։

Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ անկախ նրանից որքանով ենք գոհ ներկա իշխանության գործունեությունից, պետք է փաստենք, որ գործող իշխանությունը ստացել է ժողովրդի բացարձակ քվեն, լեգիտիմ իշխանություն է և ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահների դեպքում չենք ունեցել նման ընտրություններ։

«Երկրի պետականաշինության ճիշտ հիմնաքարը մեր երկրում դրվեց, որի կրողն ու շարունակողը պետք է լինի ՀՀ քաղաքացին»,-ընդգծել է նա։

Ինչ վերաբերում է նրան, որ երկու տարի անց է նախաձեռնվել գործընթացը, Բաղդասարյանը նկատեց, որ հեղափոխությունից անմիջապես հետո պետք է փոխվեր Սահմանադրությունը։

«Լավ է ուշ, քան թե ուշացած։ Եթե իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել, պետք է այն ողջունել։ Իրավական հարթության վրա պետք է փաստել հետևյալը՝ Սահմանադրությունը գրվել է մեկ անձի համար, գրողը ամեն ինչ արել է, որ ինքը դառնա ՍԴ նախագահ՝ իր համար դրական դրույթներով»,-նշել է նա։

Փաստաբանը կարևորեց ևս մեկ հանգամանք՝ եթե նախկինում հանրաքվեի դեպքում խոսվում էր կեղծարարությունների մասին, ապա այժմ ելակետային ձեռքբերում է, որ ոչ մեկի մտքով դա չի անցնում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+