Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության անդամներ Հրանտ Այվազյանը և Անի Սամսոնյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ: Այս մասին հայտնում է Խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշում է աղբյուրը, զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական հարաբերությունների սերտացմանն առնչվող հարցեր, կարևորվել է երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջև համագործակցությունը, հաճախակի հանդիպումների կազմակերպումը:
Անդրադարձ է կատարվել հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: Կողմերը մտքեր են փոխանակել առաջիկայում տեղի ունենալիք սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ:
Քննարկվել է նաև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունը, երկուստեք կարևորվել է որոշ բնագավառներում ունեցած փորձի փոխանակումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






