Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ կտրամադրվի։ Այս մասին որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
Սուրեն Պապիկյանին արձակուրդ կտրամադրվի 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի փետրվարի 13-14-ը ներառյալ:
Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում ՏԿԵ նախարարին կփոխարինի նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






