ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեում «Ո՛չ»-ի շտաբ կձևավորվի: Այս մասին Ալեն Սիմոնյանն ասել է փետրվարի 12-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Բոլոր այն մարդիկ, որոնք հայտարարում են, որ «ոչ»-ի շտաբ չեն ձևավորելու, հասկանում են, որ հանրաքվեի արդյունքները դրական են լինելու»,-նշել է նա։
Սիմոնյանը կարծում է, որ թե՛ վարչապետը, թե՛ իրենք կունենան ամենամեծ մասնակցություն հանրաքվեի քարոզչությանը, որից պետական համակարգի աշխատանքը չի խաթարվի։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է, որ հանրաքվեի նպատակը ՍԴ կազմից ազատվելն ու Սահմանադրական դատարանը իշխանության համար ցանկալի թեկնածուներով համալրելն է: նա բացառում է նաև, որ մինչև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն Սահմանադրական դատարանի յոթ անդամները հրաժարական կտան:
«Ենթադրում եմ, որ հանրաքվեն, այնուամենայնիվ, կկայանա: Ինչ արդյունքներ կլինեն, չեմ կարող ասել: Բացառում եմ, որ բոլորը հրաժարական կտան: Չեմ կարծում, որ բոլորը նման համարձակ քայլի կգնան»,- ասաց Սիմոնյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






