Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն քննարելու համար ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ կհրավիրի: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորի խոսքով՝ քաղխորհրդի նիստի հրավիրումը հնարավորություն կտա, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց տեսակետն արտահայտեն ոչ միայն խմբակցության գործիչներն, այլև կուսակցության անդամները։
Պետրոսյանը նաև հավելեց, որ ինքն ունի իր անձնական կարծիքն ու շարունակում է պնդել, որ դեմ է հանրաքվեին:
Հարցին, եթե Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու գործընթացը հակաիրավական է, ապա ինչո՞ւ ԲՀԿ-ն չի միանում ԼՀԿ-ին ու դիմում ՍԴ վիճարկելու որոշումը՝ Պետրոսյանն ասաց, որ որևէ մեկին միանալու խնդիր չունեն և այդպիսի առաջարկ ԼՀԿ-ից չեն ստացել։
Անդրադառնալով «ոչ»-ի շտաբի ձևավորմանը չմիանալուն՝ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ «ոչ»- ի շտաբ չձևավորելը չի նշանակում, որ իրենք «այո» են ասում:
««Ոչ»-ի շտաբ չձևավորելը ինքնին չի նշանակում, որ «այո» ենք: 2-3 օր անց կլինի ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստը: Ես իմ անձնական կարծիքը արդեն հայտնել եմ, բայց իմ անձնական կարծիքը չէ, որ ուղեցույց է հանդիսանալու»,- եզրափակեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Անդրանիկ Քոչարյանը մտահոգված է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից իր վարքագիծն արդարացնելու փորձերի բացակայությամբ․ ԶԼՄ
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մտահոգված էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները չեն փորձել արդարացնել լրագրողի նկատմամբ...