Հայկական զինված ուժերում «էլիտար զորամաս» գոյություն չունի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հերքելով այն տեղեկատվությունը, որ արցախյան զորամասերից մեկը համարվում է էլիտար զորամաս, որտեղ իրենց ծառայությունն են անցնում պաշտոնյաների ու մեծահարուստների որդիները։
«Դա լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածված անվանում է: Բոլոր զինծառայողները, ովքեր ենթակա են կարգապահական պատասխանատվության, Արցախի ՊԲ հրամանատարի կողմից պատժվել են տարբեր աստիճաններով, իսկ այն զինծառայողները, որոնք պատասխանատվություն ունեն, կա՛մ ձերբակալվում են, կա՛մ կալանավորվում»,- ասաց Պաշտպանության նախարար Տոնոյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






