Գործադիրն այսօր տեղի ունեցած նիստում հավանություն տվեց ՀՀ ԱԺ-ի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցուցաբերելու որոշմանը։
Համաձայն կառավարության որոշման՝ ՀՀ պետական բյուջեից կուսակցություններին կհատկացվի 103 միլիոն 725
հազար դրամ:
Այսպիսով՝
— Հայ հեղափոխական դաշնակցություն կհատկացվի 4 միլիոն 300 հազար դրամ:
— Հայաստանի հանրապետական կուսակցությանը կհատկացվի 5 միլիոն 200 հազար դրամ:
— «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը կհատկացվի 7 միլիոն դրամ:
-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կհատկացվի 9 միլիոն 150 հազար դրամ:
-«Իմ քայլը» դաշինքին կհատկացվի 78 միլիոն դրամ:
Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ այս պահին արդեն իսկ ընթանում են լայնաֆորմատ քննարկումներ Կուսացությունների մասին օրենքի վերաբերյալ, օրենքով վերանայելու են կուսակցությունների ֆինանսավորման կարգը:
«Կարծում եմ՝ այն ժամանակները անցել են, երբ կուսակցական գործունեությունը վատ կամ նեգատիվ երևույթների հետ էր կապվում, օրենքի փոփոխություններով պետք է խթանենք, որ երիտասարդները ունենան ցանկություն զբաղվել կուսակցական, քաղաքական գործունեությամբ, որովհետև քաղաքական կայունության ու պետականության համար կարևոր է, որ կուսակցությունները կայանան, զարգանան», — ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






