• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
15 Մայիս 2025 07:47
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները

«Հրապարակ». Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը

Քաղաքականություն,
06 Հուլիս 2019 08:09
ShareShareShare
Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները
telegram

1․«Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը իր կենսագրությունը սրբագրել է և որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից։
Օրինակ, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն և անգամ դատապարտված է եղել ու նստել է։ Թերթի տեղեկություններով, զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով խփել է և քրեական գործ է հարուցվել այդ առիթով։
Սուրեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով․ «Պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»։ Նա 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, ապա այդ պատիժը Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը համապատասխանեցրել է մեր օրենսդրությանը և հաստատել։ Նա պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա մոտ մեկ տարի անց՝ 2007 թվականի փետրվարի 23-ին ազատ է արձակվել համաներումով։
Այս դատվածությունն, ըստ ամենայնի, արդեն մարված է, ուստի այն որևէ հետևանք չի առաջացնում նրա՝ պաշտոն զբաղեցնելու հարցում։ Սակայն ուշագրավ է, որ այս փաստը թաքցվել է կենսագրությունից։
2․ «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ իշխանությունների սեղանին դեռևս սաղմնային փուլում, որպես քննարկելի տարբերակ, դրված է երկպալատ խորհրդարանի գաղափարը, որը ժամանակ առ ժամանակ նախկինում էլ եղել է քննարկման թեմա, սակայն մշտապես մերժվել է:
Ի դեպ, նախկինում ամենատարածված մոտեցումներից մեկն այն էր, որ Վերին պալատում լինեն բացառապես համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ, իսկ Ստորին պալատում՝ բացառապես մեծամասնական, որպեսզի մարզերի ներկայացուցչականությունը ապահովվի:
Երկպալատ խորհրդարանի կողմնակիցների մեջ կան այնպիսիք, որոնք առաջարկում են, որ Ստորին պալատում ընդգրկված լինեն նաև ներկայացուցիչներ Արցախից ու Սփյուռքից: Ինչպես թերթի հետ զրույցում նշել է իշխանության ներկայացուցիչներից մեկը, այս փոփոխությունը կարող է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մեջ ներառականության տեսակետից առանցքային նշանակություն ունենալ:
3․«Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանը հայտարարեց, որ հրաժարվում է «Վստահություն» կուսակցության նախագահի լիազորություններից, ինչպես նաև՝ կուսակցությանն անդամակցությունից: Թերթի արցախյան աղբյուրը հայտնեց, որ քայլը պայմանավորված է դաշտի խոշորացմամբ, վերջին օրերին դաշինքներ են ձևավորվում, և ֆավորիտ նախագահացուները՝ Վիտալի Բալասանյան, Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Սահակյանի հետ բանակցել են աջակցություն ստանալու առաջարկով։ Որպեսզի որևէ մեկին չնեղացնի, նախկին զինվորականը որոշել է քաղաքականությունից հեռանալ:
4․ «Իրատես» թերթը գրում է, թե որքան էլ Սահմանադրական հանրաքվեն ծառայում է Հրայր Թովմասյանից և ՍԴ-ի գործող կազմից ազատվելուն, այնուհանդերձ, պնդում կա նաև, որ օրվա իշխող Փաշինյանին «վիզ» պետք էր մյունխենյան հանդիպմանը` Ալիևի հետ, ներկայանալ այդ հանրաքվեով։
Քանզի փորձագետներն առաջին հերթին անվտանգային և Ղարաբաղյան խնդրին առնչվող վտանգներ են տեսնում այդպես հապշտապ հանրաքվե կազմակերպելու հեռագնա քայլերում, և չեն բացառում, որ հանրաքվեն ինքնին կստանա բավարար «այո», սակայն մասնակցության անբավարարության պատճառով կհամարվի չընդունված, և կծառայի ոչ միայն ժամանակ շահելուն, այլև որպես ապացույց, որ Փաշինյանը, այո, ունի բարձր ռեյտինգ, բայց եթե Ղարաբաղին առնչվող հանրաքվեն նույնպես դրվի քվեարկության, չի ստանա բավարար ձայներ, որպես հարցի լուծման բանալի: Ասել է` այս հանրաքվեն նաև «ապրոբացիայի» համար է»:
5․«Հրապարակ» թերթը գրում է, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն իշխանությունները սկսել են թափով աշխատել, որովհետև հասկանում են՝ նախ, 650 հազար «այո» ստանալը բարդ է լինելու, բացի այդ՝ սա յուրօրինակ վստահության հանրաքվե է լինելու իշխող ուժի համար։
Թերթի տեղեկություններով, մարզպետներն ու տարածքային կառավարման նախարարությունը նախկին ՀՀԿ-ական համայնքապետերին սկսել են շանտաժի ենթարկել՝ ասելով, որ եթե ձեր ղեկավարած համայնքում «այո»-ն հաղթի, ձեր դեմ հարուցված քրեական գործերը կկարճվեն։
Իսկ թե «ոչ»-ը հաղթի, դուք նստելու եք, ում դեմ էլ դեռ հարուցված քրեական գործ չկա, կհարուցենք:
6․ «Իրատես» թերթը գրում է, որ օրեր առաջ Լոռու մարզում երկու այլ հէկ կառուցելու թեմայով քննարկում է տեղի ունեցել շրջակա միջավայրի նախարարությունում: Խոսքը «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ին Ձորագետի վրա 2 հիդրոէլեկտրակայան կառուցելու համար ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու մասին է: «Հէկերի կառուցման դեպքում Ձորագեսի ևս 18 կմ հատվածը կհայտնվի խողովակի մեջ։ Ինչու ևս, որովհետեւ 67 կմ երկարությամբ գետի վրա արդեն իսկ գործում են 4 Փհէկ՝ «Ձորագետ 5», «Ձորագետ 6», «Կաթնառատ» և «Ձորահէկ»:
Թերթի տեղեկություններով՝ Ձորագեսի վրա հէկեր հիմնելու ջատագովն «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանն է: Դեռևս 2006-ին նրա անմիջական մասնակցությամբ է կառուցվել «Կուրթան» փոքր հէկը, որտեղ բաժնեմաս է ունեցել: Նա նաև «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի հիմնադիրն է, այժմ, սակայն, ՍՊԸ-ի բաժնետերերի առաջին ու երկրորդ հորիզոնականում Սամվել Հունանյանն ու Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն են:
7․«Հրապարակ» թերթը գրում է, որ հայտնի է սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբը կղեկավարի տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով արդեն արձակուրդ է վերցրել։
Թերթի տեղեկություններով՝ աշխատանքները Երևանում համակարգելու է Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, ով ծնունդով Իջևանից է, իսկ մարզային շտաբների աշխատանքը համակարգելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:
8․«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, «Կանյաչնիում» տեղի է ունենալու քաղխորհրդի նիստ: Մասնավորապես, ԲՀԿ-ականներով հավաքվելու են և քննարկելու հարցը, թե ինչ դիրքորոշում հայտնեն սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասով:
Ըստ թերթի տեղեկությունների՝ այս օրերին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գ. Ծառուկյանին համոզել են, որ իրենք «ԱՅՈ»-ի շտաբից չեն կարող լինել, քանի որ վերջին ժամանակահատվածում շատ լուրջ քննադատության են ենթարկել իշխանությունների վարած քաղաքականությունը՝ հանրաքվեի հետ կապված, ուստի «ԱՅՈ» ասելով՝ իրենք իրենց սկզբունքներից կհեռանան:
Հիմնականում ԲՀԿ-ականները հակված են «ՈՉ» ասել հանրաքվեին, բայց մի հատվածն էլ կարծում է, որ այդպես կարող են հանրության զայրութը շարժել, դա է պատճառը, որ Ծառուկյանն իր թիմակիցներին հրավիրել է հանդիպման՝ որոշում կայացնելու. գուցե նրանք էլ գնան երրորդ` չեզոք մնալու տարբերակով։
9․«Փաստ» թերթը գրում է, որ օրերս Վիեննայում կայացել է Եվրոպայում և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը, որը նախաձեռնել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Փաստ» թերթին այս հանդիպման հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ այդմ, դեսպանների այս տարվա աշխատանքների հետ կապված հիմնական շեշտադրումները կատարվել են ոչ այնքան ավանդույթ դարձած օրակարգային խնդիրների կարգավորման վերաբերյալ՝ Արցախի հիմնահարց, Ցեղասպանության ճանաչման և հայապահպանության հարցեր, որքան (դրանցից զատ) նրա վրա, որ չեզոքացվեն առաջիկա հանրաքվեի և ընդհանրապես մի շարք թեմաների հետ կապված եվրոպական կառույցների կողմից տրվող բացասական արձագանքները։
ԱԳՆ-ում թերթի աղբյուրը զարմանքով փաստում է, որ առաջին անգամ արտաքին գերատեսչության ներկայացուցիչներին հանձնարարություն է տրվում զբաղվել ներքաղաքական հարցերի հղկման գործընթացով:
Սա ԱԳՆ պատմության մեջ աննախադեպ գործընթաց է, երբ փաստացի լոկալ խնդիրները դարձել են դոմինանտ։ Ի դեպ, թերթի տեղեկություններով, դեսպաններին հատուկ հանձնարարվել է հետևել ՀՀԿ-ի ու արմատական ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչների՝ եվրոպական երկրներ կատարած այցերին ու ունեցած հանդիպումներին, առավելագույնս չեզոքացնել այդ այցերի՝ իշխանությունների համար անցանկալի հետևանքները:

telegram

Առնչվող Նորություններ

Սիրիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ՀՀ ԱԳՆ

Երևանն արձագանքել է Աբրահամյան համաձայնագրերին միանալու մասին Թրամփի հատուկ բանագնացի հայտարարությանը

14 Մայիս 2025 21:16

Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է «Աբրահամյան համաձայնագրերին» Երևանի միանալու հնարավորության մասին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հայտարարությունը։ Տվյալ համաձայնագրերի շրջանակներում...

Միրզոյանը Կալլասի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը

Միրզոյանը Կալլասի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը

14 Մայիս 2025 20:36

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի...

Պարո՛ն Ռոբերտ Քոչարյան, ամո՛թ է, Ձեր փոքրիկի ձեռքը կրակն ենք ընկել․ Ռուբեն Ռուբինյան

Պարո՛ն Ռոբերտ Քոչարյան, ամո՛թ է, Ձեր փոքրիկի ձեռքը կրակն ենք ընկել․ Ռուբեն Ռուբինյան

14 Մայիս 2025 18:05

ԱԺ նախագահը Տոկաևի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները

ԱԺ նախագահը Տոկաևի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները

14 Մայիս 2025 16:40

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկկողմ...

Լևոն Քոչարյանի պահվածքը բացատրում եմ նրանով, որ մենք շատ ենք լռել․ Եղոյան

Լևոն Քոչարյանի պահվածքը բացատրում եմ նրանով, որ մենք շատ ենք լռել․ Եղոյան

14 Մայիս 2025 15:09

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման կոչ է արել․ Միրզոյան

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման կոչ է արել․ Միրզոյան

14 Մայիս 2025 15:00

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում ընդունված որոշմամբ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման և վավերացման կոչ է արվել, տեղեկանում ենք նստաշրջանում...

Ավելին
  • Լուրեր
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 15-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 15-ին

15 Մայիս 2025 07:44
Պուտինը Հաղթանակի 80-ամյակի օրերին հրադադար է հայտարարել

Պուտինը հաստատել է Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններին ՌԴ պատվիրակության կազմը

15 Մայիս 2025 00:24
ՌԴ ՔԿ-ն ադրբեջանցի բլոգերին մեղադրում է 170 մլն ռուբլի հարկ թաքցնելու մեջ

ՌԴ ՔԿ-ն ադրբեջանցի բլոգերին մեղադրում է 170 մլն ռուբլի հարկ թաքցնելու մեջ

14 Մայիս 2025 23:34
Ամստերդամում տեղադրվել է Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

Ամստերդամում տեղադրվել է Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

14 Մայիս 2025 22:28
Բրիտանական դատարանն ազատ է արձակել շուրջ 40 տարի սխալմամբ բանտարկված տղամարդուն

Բրիտանական դատարանն ազատ է արձակել շուրջ 40 տարի սխալմամբ բանտարկված տղամարդուն

14 Մայիս 2025 21:57
Սիրիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ՀՀ ԱԳՆ

Երևանն արձագանքել է Աբրահամյան համաձայնագրերին միանալու մասին Թրամփի հատուկ բանագնացի հայտարարությանը

14 Մայիս 2025 21:16
Միրզոյանը Կալլասի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը

Միրզոյանը Կալլասի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը

14 Մայիս 2025 20:36
Մոսկվայի դատարանը հեռակա ձերբակալել է ադրբեջանցի բլոգեր Հուսեյն Հասանովին

Մոսկվայի դատարանը հեռակա ձերբակալել է ադրբեջանցի բլոգեր Հուսեյն Հասանովին

14 Մայիս 2025 19:53
Երևանում ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 2 աշակերտուհու նկատմամբ․ ՔԿ

Հոսանքահարվելու հետևանքով զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

14 Մայիս 2025 19:28
Հայաստանը կանցկացնի ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի պատրաստության դասընթացներ

Հայաստանը կանցկացնի ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի պատրաստության դասընթացներ

14 Մայիս 2025 19:14
Ռուս գեղասահորդներ Ակոպովան ու Ռախմանինը հանդես կգան Հայաստանի դրոշի ներքո

Ռուս գեղասահորդներ Ակոպովան ու Ռախմանինը հանդես կգան Հայաստանի դրոշի ներքո

14 Մայիս 2025 19:02
Ռուսաստանը պատրաստ է էներգաբլոկների մի քանի տարբերակ առաջարկել հայկական նոր ԱԷԿ-ի համար. Կոպիրկին

Ռուսաստանը պատրաստ է էներգաբլոկների մի քանի տարբերակ առաջարկել հայկական նոր ԱԷԿ-ի համար. Կոպիրկին

14 Մայիս 2025 18:47
Քաղաքապետարանից ասելու բան չունեն, հասկանո՞ւմ եք․ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները հրաժարվել են բեմ դուրս գալ

Քաղաքապետարանից ասելու բան չունեն, հասկանո՞ւմ եք․ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները հրաժարվել են բեմ դուրս գալ

14 Մայիս 2025 18:43
Պարո՛ն Ռոբերտ Քոչարյան, ամո՛թ է, Ձեր փոքրիկի ձեռքը կրակն ենք ընկել․ Ռուբեն Ռուբինյան

Պարո՛ն Ռոբերտ Քոչարյան, ամո՛թ է, Ձեր փոքրիկի ձեռքը կրակն ենք ընկել․ Ռուբեն Ռուբինյան

14 Մայիս 2025 18:05
Ադրբեջանի հետ ընթացիկ խաղաղության համաձայնագիրն սպառնում է ազգային շահերին. Դիվանագետների համահայկական խորհուրդ

Երևանը և Բաքուն կարող են միանալ Մերձավոր Արևելքի Աբրահամի համաձայնագրերին. Թրամփի խորհրդական

14 Մայիս 2025 17:58
ՀԷՑ-ը 2024-ին շուրջ 117 000 բաժանորդի 205 մլն դրամ հատուցում է տրամադրել. ՀԾԿՀ նախագահ

ՀԷՑ-ը 2024-ին շուրջ 117 000 բաժանորդի 205 մլն դրամ հատուցում է տրամադրել. ՀԾԿՀ նախագահ

14 Մայիս 2025 17:25
Նախնական կանխատեսմամբ՝ էլեկտրաէներգիայի թանկացման վախ չունենք․ ՀԾԿՀ նախագահ

Նախնական կանխատեսմամբ՝ էլեկտրաէներգիայի թանկացման վախ չունենք․ ՀԾԿՀ նախագահ

14 Մայիս 2025 17:13
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը մայիսի 14-ին՝ ըստ ԿԲ տվյալների

14 Մայիս 2025 16:58
ԱԺ նախագահը Տոկաևի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները

ԱԺ նախագահը Տոկաևի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները

14 Մայիս 2025 16:40
Էներգետիկ ենթակառուցվածքներում ներդրումները 2024-ին կազմել են շուրջ 133 մլրդ դրամ․ ՀԾԿՀ նախագահ

Էներգետիկ ենթակառուցվածքներում ներդրումները 2024-ին կազմել են շուրջ 133 մլրդ դրամ․ ՀԾԿՀ նախագահ

14 Մայիս 2025 16:13
Проходит брифинг Омбудсмена Анаит Манасян (прямое включение)

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը (ուղիղ)

14 Մայիս 2025 16:02
Տավուշում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով 4 վիրավոր կա

Տավուշում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով 4 վիրավոր կա

14 Մայիս 2025 15:50
Լևոն Քոչարյանի պահվածքը բացատրում եմ նրանով, որ մենք շատ ենք լռել․ Եղոյան

Լևոն Քոչարյանի պահվածքը բացատրում եմ նրանով, որ մենք շատ ենք լռել․ Եղոյան

14 Մայիս 2025 15:09
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման կոչ է արել․ Միրզոյան

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման կոչ է արել․ Միրզոյան

14 Մայիս 2025 15:00
«Սիմոնյանին դուրս կշպրտեմ», «չափդ ճանաչի՝ Լևոն»․ վեճ և քաշքշուք՝ ԱԺ-ում

«Սիմոնյանին դուրս կշպրտեմ», «չափդ ճանաչի՝ Լևոն»․ վեճ և քաշքշուք՝ ԱԺ-ում

14 Մայիս 2025 14:39
ՔՊ պատգամավոր Արման Եղոյանի ճեպազրույցը (ուղիղ)

ՔՊ պատգամավոր Արման Եղոյանի ճեպազրույցը (ուղիղ)

14 Մայիս 2025 14:12
ԿԳՄՍՆ-ն աշխատանքից կազատի Մերձավանի դպրոցում ուսուցչի դեմ գործադուլին աջակցող տնօրենին

ԿԳՄՍՆ-ն աշխատանքից կազատի Մերձավանի դպրոցում ուսուցչի դեմ գործադուլին աջակցող տնօրենին

14 Մայիս 2025 14:02
Ռոբերտ Քոչարյանի մասին ասում են՝ «թուրք է, անհայրենիք դավաճան է»․ Հակոբ Արշակյանը՝ Լևոն Քոչարյանին

Ռոբերտ Քոչարյանի մասին ասում են՝ «թուրք է, անհայրենիք դավաճան է»․ Հակոբ Արշակյանը՝ Լևոն Քոչարյանին

14 Մայիս 2025 13:27
Գեղարքունիքի մարզում անչափահասի նկատմամբ բռնության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Պետությանը պատճառած 274 մլն դրամ վնասի չափով արգելանք է դրվել Քաղավիացիայի նախկին պետի գույքի վրա․ ՔԿ

14 Մայիս 2025 13:15
Թրամփը հանդիպել է Սիրիայի նախագահին, նրանց առցանց միացել է Էրդողանը

Թրամփը հանդիպել է Սիրիայի նախագահին, նրանց առցանց միացել է Էրդողանը

14 Մայիս 2025 12:54
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 15-ին
Արցախ

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 15-ին

15 Մայիս 2025 07:44

Հայաստանի մարզերում մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հայտնում է Հայաստանի...

ԿարդալDetails
Պուտինը Հաղթանակի 80-ամյակի օրերին հրադադար է հայտարարել
Աշխարհում

Պուտինը հաստատել է Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններին ՌԴ պատվիրակության կազմը

15 Մայիս 2025 00:24

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է մայիսի 15-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ կայանալիք բանակցություններին Ռուսաստանի պատվիրակության կազմը, հայտնել Է Կրեմլի մամուլի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ