Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:55

Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական բացման արարողությանը

Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի երկրորդ օրը կշարունակվի Բեռլինում, այնուհետև՝ Մյունխենում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, օրը կսկսվի տնտեսական քննարկումներով։ Առավոտյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատ, որտեղ նախատեսված է աշխատանքային ճաշ։

Հանդիպմանը հայկական կողմից կմասնակցեն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԳԴՀ֊-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը։ Գերմանական կողմից կմասնակցեն տնտեսության և էներգետիկայի դաշնային պետքարտուղար Թոմաս Բարայսը, Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, արտաքին տնտեսական հարցերով խորհրդի նախագահ Ֆոլքեր Թրայերը, Դաշնային կանցլերի աշխատակազմի արտաքին տնտեսական քաղաքականության, երկկողմ տնտեսական հարաբերությունների վարչության պետ Ռալֆ Բյոհմեն, Բունդեսթագի պատգամավոր, գերմանահայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը։

Տնտեսական օրակարգային հարցերը քննարկելուց հետո վարչապետ Փաշինյանը կայցելի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության գլխավոր գրասենյակ։ Այնտեղ նախատեսվում է հանդիպում կուսակցության գլխավոր քարտուղար Պաուլ Ցիմիակի հետ։ Օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանն իր աշխատանքային այցը կշարունակի Մյունխենում, որտեղ ներկա կլինի Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։

Մյունխենում վարչապետ Փաշինյանի օրակարգը հագեցած է երկկողմ հանդիպումներով։ Մասնավորապես նախատեսված է հանդիպում Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի, ԵՄ բյուջեի և կառավարման հանձնակատար Յոհաննես Հանի հետ։ Օրվա ավարտին վարչապետը կայցելի Giesecke+Dervient ընկերության կենտրոնակայան, որտեղ կհանդիպի ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Վինթերգերստի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+