Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Սիրիայի խորհրդարանի որոշումը 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելը, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
«Սիրիական վարչակարգի խորհրդարանի բանաձևը 1915 թվականի իրադարձությունները, «ցեղասպանություն» ճանաչելու մասին ինքնին ռեժիմի էության ակնառու օրինակ է», — ասվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյի հայտարարության մեջ:
«Սա ռեժիմի կեղծավորության վկայությունն է, որը տարիներ շարունակ պայքար էր մղում սեփական ժողովրդի դեմ ՝ չխնայելով անգամ երեխաներին», — մասնավորապես հայտարարել է Աքսոյը:
Հիշեցնենք, որ Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովը փետրվարի 13-ին միաձայն ընդունել է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






