Մ-8 Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի (կմ 38+800) Դիլիջան քաղաքի վերջում դեպի Վանաձոր տեղի է ունեցել ջրագծի վթար, որի պատճառով տվյալ հատվածում ճանապարհը ողողել է 40 մետր երկարությանբ։ Ճանապարհահատվածում առաջացել է մերկասառույց։ Այս մասին հայտարարություն է տարածել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նախարարությունը հորդորում է վարորդներին տվյալ հատվածում լինել խիստ զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






