Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:28

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Բայդենին կոչ է անում ՀՀ-ում նոր դեսպան առաջադրել

Հայաստանի Հանրապետությունում իր ավելի քան եռամյա դիվանագիտական ծառայությունից հետո դեսպան Լին Թրեյսին կրկին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից ստացել է F (failure/ձախողում) գնահատականը։ 2020թ. դեկտեմբերին, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը դիմել էր ԱՄՆ պետդեպարտամենտին՝ խնդրելով վերանայել դեսպանի դիվանագիտական գնահատականը՝ հաշվի առնելով 15 ոլորտներում նրա ձախողումները։

«Անցնող գրեթե մեկուկես տարիների ընթացքում նույնպես դեսպան Թրեյսին, ի թիվս այլնի, ձախողել է հայ ժողովրդի համար խիստ կարևոր նշանակություն ունեցող այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արցախցի տեղահանված անձանց համար ամերիկյան օժանդակության բացակայությունը, հայաստանյան քաղաքական դաշտում ֆավորիտ ուժեր ունենալը, Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային հարաբերությունների շարունակական բարդացումը, հայ ռազմագերիների անօրինական կալանավորումներին, բռնություններին ու սպանություններին պատշաճ չանդրադառնալը։

Ինչպես նշել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը՝ հանձնախումբը ցանկանում է, որ Հայաստանում ԱՄՆ-ի յուրաքանչյուր դեսպան լինի հաջողակ: Դեսպան Թրեյսին իր լռությանն ավելացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 90 000 տեղահանված արցախահայերի և Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական շարունակական ոտնձգությունների նկատմամբ անխոհեմ արհամարհանքը։

Որպես կանոն՝ ԱՄՆ դիվանագիտական ծառայության աշխատակիցները երեք տարին մեկ ռոտացիայի են ենթարկվում և ստանում նոր դիվանագիտական ​​հանձնարարություն: Քանի որ Հայաստանում գործող դեսպանի երեք տարին արդեն լրացել է, Հայ դատի հանձնախումբը նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է անում ամուր հիմքերի վրա վերականգնել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները՝ առաջադրելով նոր դեսպան: Հանձնախումբը սերտորեն կաշխատի ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ՝ երաշխավորելու համար, որ հաջորդ դեսպանն անհապաղ հաստատվի և իրապես արտացոլի ամերիկյան արժեքները»,- ասված է ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+