Եթե իրենց հարթակում կանգնած շատ մարդիկ որևէ կապ են ունեցել հասարակական կազմակերպությունների հետ և գրանտներ ստացել, ապա ես որևէ ՀԿ-ից որևէ գրանտ չեմ ստացել։ Այս մասին կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նա նշեց, որ ինքն այնքանով է մոտ սորոսականությանը, ինչքան Իշխան Սաղաթելյանն առողջ բանականությանը։ Ապա խնդրեց, որ Սաղաթելյանը ճիշտ ընկալի իրականությունը։
Եթե գործարարները չեն ցանկանում մասնակցել իրենց հավաքներին, ապա, ըստ Բադասյանի, դա ոչ թե նշանակում է, որ ՊԵԿ-ի կողմից գործընթացներ կան, ապա պետք է անկեղծ գտնվեն ու նշեն, թե ինչո՞ւ չեն մասնակցում իրենց հավաքներին։
Հիշեցնենք, այսօրվա ընդդիմության երթի ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ՊԵԿ-ը ճնշումներ է գործադրում «Դիմադրություն» շարժմանն աջակցող գործարարների վրա, ապա կոչ արել դադարեցնել դա։ Նրա խոսքով՝ բոլոր ճնշումները հատ-հատ ամրագրվում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






