Վարչապետը ՀԱՊԿ-ին չի դիմել ընդդիմության ցույցերը ճնշելու համար։ Այս մասին կառավարության նիտին հաջորդող ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ նա միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին։
«Նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված լուրջ ճգնաժամի ժամանակ նա ապավինել է միայն ժողովրդի կամքին և ճգնաժամի լուծումը տեսել է ներքաղաքական ինստիտուցիոնալ կարողությունների շրջանակում։
Ինչ վերաբերում է ներկա ցույցերին, ապա, Արմեն Գրիգորյանի խոսքով՝ նրանք արդեն մեկ ամիս իրացնում են խաղաղ բողոքի ցույցեր իրականացնելու իրենց իրավունքից, իսկ դրա վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը։
Նա նշեց, որ այդ բողոքի ակցիաներն ակնհայտորեն չեն ստացել հանրության աջակցությունը։ Իսկ հանգուցալուծումը տեսնում է ՀՀ ներքաղաքական ինստիտուցիոնալ լուծումներով, ասաց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






