Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ին հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։պԱյս մասիննհայտնում է Վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Մեր օրակարգի գլխավոր հարցը մեր տնտեսական կապերի զարգացումն ու ակտիվացումն է, մեր բիզնես շրջանակների միջև հանդիպումների կազմակերպումը, նրանց խթանելը, մղելը, որպեսզի Հայաստանի և Մոլդովայի միջև ապրանքաշրջանառության ակտիվացման հնարավորություններ գտնեն։ Ծրագրում եմ այս տարի պաշտոնական այց կատարել Մոլդովա և վերջերս էլ Ալմաթիում հանդիպում ունեցա Մոլդովայի վարչապետի հետ։ Մենք պայմանավորվեցինք, որ մինչև այցը կաշխատենք այցի օրակարգի վրա, որպեսզի այն հնարավորինս արդյունավետ լինի։ Կարծում եմ՝ ընդհանուր շատ հետաքրքրություններ կան թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով։ Մենք լավ համագործակցում ենք, բայց, այնուամենայնիվ, գլխավոր հարցը տնտեսական կապերի ակտիվացումն է»,-նշել է Վարչապետ Փաշինյանը։
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն իր հերթին նշել է. «Շատ ուրախ եմ, որ մենք ակտիվ համագործակցում ենք ԱՊՀ շրջանակում, Մոլդովան դիտորդի կարգավիճակով մասնակցում է Եվրասիական հանձնաժողովի աշխատանքներին։ ԵԱՏՄ-ն մեզ համար առաջնահերթություն է, այս տարի առաջին անգամ նաև մեր վարչապետն է մասնակցել այդ նիստին, մինչ այդ միայն նախագահն էր մասնակցում։ Ցանկանում եմ նշել, որ մեր երկկողմ օրակարգը շատ ակտիվ է, բայց ամբողջովին համաձայն եմ Ձեզ հետ, որ տնտեսական արդյունքները չեն համապատասխանում մեր երկրների միջև առկա հնարավորություններին։ Այս տարի, եթե չեմ սխալվում, այդ ծավալը 3.5-4 մլն եվրո է, և դա այն ծավալը չէ, որի մասին կարելի է խոսել որպես դրական դինամիկա։ Լիահույս եմ, որ այս տարի կկարողանանք նոր ազդակ հաղորդել մեր երկկողմ հարաբերություններին»,-ասել է Դոդոնը՝ հավելելով, որ փետրվարի 24-25-ը Մոլդովայի խորհրդարանի նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան։
Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Դոդոնն անդրադարձել են հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին և նշել, որ նիստում կնախապատրաստվեն այն փաստաթղթերը, որոնք կքննարկվեն վարչապետի՝ Մոլդովա կատարելիք պաշտոնական այցի ժամանակ։ Այցը նախատեսվում է այս տարվա առաջին կիսամյակում։
Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ և դադարեցնել ռազմական օգնությունը
Արցախի նախկին պետնախարար, ԱՀ նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և...