Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:25

Ադրբեջանի կողմից կառուցված որևէ ճանապարհ չի կարող ունենալ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև կապ ապահովելու նպատակ․ Թանդիլյան

Ադրբեջանի կողմից կառուցված որևէ ճանապարհ չի կարող ունենալ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև կապ ապահովելու նպատակ․ Թանդիլյան

2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ երեք տարվա ընթացքում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր, Հայաստանի, նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը։

«Թեև մինչև այժմ առկա չէ նոր ճանապարհի նախագծի հաստատում, սակայն Ադրբեջանն ակտիվ աշխատանքներ է իրականացնում նոր ճանապարհի կառուցման ուղղությամբ և, ըստ ադրբեջանական կողմի, ճանապարհի շինարարությունը կավարտվի առաջիկա ամիսներին։

Ադրբեջանի կողմից կառուցվող ճանապարհը սկիզբ է առնում Կոռնիձոր գյուղի սահմանից դեպի Արցախի Հանրապետության Հին Շեն գյուղ։ Արդյունքում՝ նոր ճանապարհն ամբողջովին դուրս է Լաչինի միջանցքի 5 կմ-անոց հատվածից, ինչը հակասում է հայտարարությանը։ Ակնհայտ է, որ նոր ճանապարհը նույնպես պետք է անցնի Լաչինի միջանցքի 5 կմ-անոց հատվածով, և Ադրբեջանի կողմից կառուցված որևէ ճանապարհ չի կարող ունենալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կապ ապահովելու նպատակ։
«Ապրելու երկիր» կուսակցությունը առաջիկայում դիմելու է հայտարարության կողմ հանդիսացող Հայաստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը՝ ստանալու պարզաբանում նոր ճանապարհի վերաբերյալ»,- հայտնել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+