Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:26

Ընդդիմադիր պատգամավորները թաքնվում են խորհրդարանական արտոնությունների ներքո. Վարդանյան

Ընդդիմադիր պատգամավորները թաքնվում են խորհրդարանական արտոնությունների ներքո. Վարդանյան

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խոսել է խորհրդարանական ընդդիմադիր գործընկերների գործունեության մասին։

Իշխանական պատգամավորը դժգոհություն է հայտնել, որ խորհրդարանական ընդդիմության պատգամավորներն ԱԺ նիստերին և հանձնաժողովների աշխատանքներին չեն մասնակցում։

Նրա խոսքով՝ եթե որևէ հիմնարկի աշխատակից առանց հիմնավոր պատճառի բացակայի, այդ անձն անմիջապես պատասխանատվության կենթարկվի:

Իշխանական պատգամավորի գնահատմամբ՝ ընդդիմությունը, թաքնվելով անձեռնմխելիության և որոշակի խորհրդարանական արտոնությունների ներքո, նման իրավիճակ է ստեղծել:

«Ընդդիմությունը չի էլ հայտարարել ԱԺ նիստի կամ նստաշրջանի բոյկոտ, հանձնաժողովների նիստերի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել, որպեսզի հասկանանք, որ մենք գործ ունենք ոչ թե պարզապես դասից փախչելու, այլ ինչ-որ քաղաքական դիրքորոշման հետ»,- հայտարարեց Վարդանյանը:

Իսկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Վարդանյանը նշեց, որ քաղաքական ճգնաժամ չկա։

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու  և բացակայությունների հարցին,  պատգամավորն արձագանքեց. «Ես չեմ որոշելու ԱԺ պատգամավորների բացակայության հարգելի կամ ոչ հարգելի լինելը: Ես այդ մասին տեղեկություն եմ ուղարկում ԱԺ նախագահին, և ԱԺ նախագահը, որպես ԱԺ բնականոն գործունեությունն ապահովող պաշտոնատար անձ, համապատասխան որոշումներ կկայացնի դրա վերաբերյալ: ԱԺ հաձնաժողովի նիստերին մասնակցելը ԱԺ պատգամավորների պարտականությունն է»:

Հիշեցնենք, որ մայիսի մեկից խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդները, նրանց համախոհներն ու քաղաքացիները փակել են Ֆրանսիայի հրապարակը։

Մայիսի 2-ից անհնազանդության բողոքի գործողություններ են տեղի ունենում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+