Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:05

Ճապոնիան և ԵՄ-ն կշարունակեն պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա․ Կիսիդա

Ճապոնիան և ԵՄ-ն կշարունակեն պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա․ Կիսիդա

Ճապոնիան և ԵՄ-ն կշարունակեն պատժամիջոցների ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի և Ռուսաստանի Դաշնության կողմից հատուկ ռազմական գործողության անցկացման հետ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Տոկիոյում ԵՄ ղեկավարների հետ գագաթնաժողովի արդյունքներով։

«Մենք վերահաստատեցինք Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ կիրառելու և Ուկրաինային աջակցությունն ուժեղացնելու համար համատեղ աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը»,- ասել է նա։

Ըստ Կիսիդայի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իրավիճակը հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, թվային ոլորտում համագործակցության ամրապնդումը և կլիմայի փոփոխության դեմ պայքարը։

Բացի այդ, Ճապոնիան և ԵՄ-ն պայմանավորվել են խրախուսել համագործակցությունը ասիական և աֆրիկյան երկրների հետ հումքի գների կտրուկ աճի վերաբերյալ, ինչը պայմանավորված էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։ Կողմերը նաև հաստատել են, որ կուժեղացնեն համագործակցությունը՝ ազատ և բաց հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրականացման համար։

«ԵՄ-ն կցանկանար ակտիվ դեր խաղալ հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի կողմից շարունակվող սպառնալիքները, ինչպես նաև Հարավչինական և Արևելաչինական ծովերում»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+