Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:23

Մամուլի տեսություն․ Սարսափի ծափահարություններ, Նարեկ Սարգսյանը համաներմամբ ազատ կարձակվի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ շուրջ 3 տարի «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» կալանքի տակ գտնվող Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, համաներմամբ ազատ կարձակվի: Ինչպես հայտնի է, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան եւ կալանավորվել: Ավելի ուշ նա ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման արդյունքում 25 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց, սակայն Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ վերաքննիչի որոշումը, եւ նրան կրկին կալանավորեցին»:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ են ցույց տալիս այս օրերի իրադարձությունները: Նախ՝ պարզ դարձավ, որ չնայած ամեն ինչ արվել է արժեքային համակարգը ջնջելու համար, բայց մեր երկրում մեծամասնությունն ունի հայրենիքի ու ազգայինի, արժանապատվության զգացողություն և պատրաստակամ է տեր կանգնել Հայաստանին ու Արցախին: Ցավոք, ամենավտանգավորն այն է, որ դեռևս կան անտարբեր մարդիկ, որոնք առայժմ չեն զգում իրական վտանգը, որ սպառնում է բոլորիս Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման դեպքում: Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը չէր էլ թաքցնում, որ իր գլխավոր խնդիրը բախում հրահրելն ու ժողովրդի դեմ բռնի ուժ կիրառելն է: Հնարավոր ու անհնար բոլոր գծերն անցած անձը երեկ խոսում էր գծերի ու «ժողովրդավարությունը թուլության հետ չշփոթելու մասին», այսինքն՝ սպառնում էր հայ ժողովրդին: Մինչ այդ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը սադրիչ հայտարարություն արեցին, թե իբր տեղեկություն ունեն, որ ԱԺ շենքը «զավթելու» են ընդդիմադիրները»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենի խորհրդարանում երեկ իշխող ուժի պատգամավորները բաց տեքստով հայտարարում էին առաջիկայում ձեռնարկվելիք ռեպրեսիաների, հանրության տարբեր խավերին ճնշելու մասին։ Վահագն Ալեքսանյանն ուղիղ ցուցումներ էր տալիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, թե լավ չեն իրականացնում ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը, ինչի հետեւանքով էլ նախկիններն այսօր այդ «գույքով» փողոցներ են փակում։ Ալեքսանյանի «կռիվը» բեռնատարների դեմ էր։ «Սիրելի քաղաքացիներ, այն գույքով, որը դուք մեզնից պահանջում եք սեփականացնել, այդ գույքով ձեր ճանապարհն են փակում: Դանդաղում ենք, պարոն գլխավոր դատախազ, ապօրինի գույքի բռնագանձման հարցում: Այդ 500 հազար դրամ ստացած փոխնախարարն անցնո՞ւմ է ապօրինի գույքի բռնագանձման օրենքով»,- ասաց նա՝ ըստ էության, դատախազին ուղղորդելով նախկին պաշտոնյայի կողմը»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները՝ ի դեմս խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, խոսելու պարտականությունը հանձն առած, մեկը մյուսին հերթ չտալով, այս օրերին ամենատարբեր պիտակներ ու գնահատականներ են տալիս ընդիմությանն ու առանձին գործիչների։ «Թալանչիներ», «ռեւանշիստներ», «սուտ խոստումներ տվողներ». այս ու նմանատիպ այլ բնութագրումներ են տալիս մերօրյա իշխանավորները՝ հաճախ մոռանալով, որ «նախկինների» մեջ նաեւ իրենց հարազատներն ու արյունակցական ազգականներն են։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, օրինակ, վերջին օրերին ունեցած հարցազրույցների ժամանակ ընդդիմադիրներին անվանում է «վատ հասկացողների խումբ», «ստերի պղպջակներ արձակողներ», «ռեւանշիստներ», «ժողովրդին չսիրողներ», որոնք պատերազմ են ուզում, եւ այլն»։

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի՝ մայիսի 2-ին, պետք է տեղի ունենար Դավիթ Տոնոյանի և մյուսների, կամ այսպես կոչված, «անորակ զենքի» գործով դատական նիստը: Նախատեսվում էր, որ պետք է քննարկվի Տոնոյանի փաստաբանների միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու մասին: Սակայն դատական նիստն այդպես էլ չի կայացել: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանի աշխատակազմից իրենց տեղեկացրել են, թե նիստը տեղի չի ունենալու, քանի որ նախ՝ դատավորը անձնական պատճառներով աշխատանքի չի գալիս, ապա և ուղեկցողները չեն կարող ապահովել Տոնոյանի տեղափոխությունը՝ մայրաքաղաքի փողոցներում առկա վիճակի հետ կապված»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+