Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը, ինչի մասին ինքը խոստովանել է 2018 թ.-ի ապրիլի 17-ի ԱԺ ամբոնից արված հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը կանգնած է, քանի որ Ադրբեջանի պահանջներն անիրատեսական են մեզ համար։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանին, ով ընթերցել է Փաշինյանի հրաժարակնի վերաբերյալ «Դիամդրության» շարժման հանրային պահանջը։
«Սերժ Սարգսյանը հայտարարել է ապագա պատերազմի մասին՝ ասելով, որ այլևս երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը»,- նշել է նա։
Անդրադառնալով պատերազմն ավելի վաղ կանգնեցնելու հանրային պահանջի կետին՝ Փաշինյանը հիշեցրել է 2020-ի սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում ունեցած իր ելույթը, երբ հայտարարել է, որ պատերազմը կարող էր վաղ կանգնեցնել, եթե տարածքները վերադարձվեին։
«Եթե սա հավելենք Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ապա կստացվի, որ պատերազմը կանգնեցնելու համար պետք է ընդունել պատերազմը կանգնեցնելու Ադրբեջանի անիրատեսական պահանջները, այսինքն՝ ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։ Ինչ վերաբերում է կարգավիճակի մասին կետին, ապա դուք եք (ի նկատի ունի Դաշնակցությանը որպես նախկին կառավարության մասին-խմբ.) ընդունել դա, քանի որ ՀՀ-ն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք։
Ի պատասխան՝ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե չի տիրապետել Ղարբաղյան կարգավորման հարցին, և դա շարունակվում է նաև հիմա։ «Եթե ձեզ թվում է, թե նախկինների վրա մեղքը բարդելով՝ կխուսափեք պատասխանատվությունից, ապա սխալվում եք»,-հայտարարեց Ռուստամյանը, ինչից հետո ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






