Իշխան Սաղաթելյանը «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ կարդաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը հիմնավորող կետերը։
«1․ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը, տապալելով արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպահելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն։
2․ Խոստովանել է, որ կարող էր կանգնեցնել պատերազմը և խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել։
3․ 2021-ի հունիսին խոստացել էր 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս գերի ունենք։
4․ Իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն, ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով։
5․ Պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, բայց կրկին խաբել է և գնում է այլ ճանապարհով։
6․ Խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, բայց աճում են պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերը։
7․ Չի կատարել խոստումը, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ․ «պադավատապետության» դեմ խոսող, կարմիր լույսի տակ իր ավտոշարասյունը կանգնելը և հետիոտնին զիջելը որպես ձեռբերում ներկայացնող անձը վրաերթի ենթարկեց հղի հայ կնոջն ու ինչպես միշտ՝ փախավ»,- ասաց Սաղաթելյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






