Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:42

Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Չավուշօղլուի ժեստին՝ ցույց տալով «Գորշ գայլերի» ժեստը

Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Չավուշօղլուի ժեստին՝ ցույց տալով «Գորշ գայլերի» ժեստը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից «Գորշ գայլերի» ժեստի ցուցադրությանը և դատապարտող ելույթ է ունեցել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վարդանյանը ցույց է տվել «Գորշ գայլեր» արմատական ահաբեկչական կազմակերպության ժեստը, որը պատասխանատու է մի շարք ահաբեկչական հարձակումների և հանցագործությունների համար, որոնք իրականացվել են հայերի, քրդերի, այլ փոքրամասնությունների դեմ։

«Դուք կարող եք հարցնել, թե ինչու եմ ձեզ ցույց տալիս այս նշանը և ինչ փոխկապակցվածություն կա իմ ելույթի և զեկույցի միջև: Ոչ հարգելի գործընկերներ, ես չեմ շեղվում քննարկումից։ Ես դա ցույց եմ տալիս ձեզ, քանի որ ընդամենը երկու օր առաջ Թուրքիայի գործող արտգործնախարար պարոն Մևլութ Չավուշօղլուն դա ցույց է տվել Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով խաղաղ ցույցի մասնակիցներին։ Տարօրինակ է, որ բարձր մակարդակի եվրոպացի դիվանագետն ու քաղաքական գործիչը նման նշան է քարոզում։ Ավելի անընդունելի է դառնում, երբ դա անում է Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահը, մի մարդ, ով այստեղ խոսում էր ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության մասին։ Այն մարդը, ում բոլորս աջակցություն ու իրավունք ենք տվել մեզ բոլորիս ներկայացնելու և Եվրոպայի խորհրդի գաղափարները տարածելու և եվրոպական արժեքները պաշտպանելու, իրեն թույլ է տալիս առաջ մղել նման արմատական խորհրդանիշ»,- ընդգծել է Վարդանյանը:

Պատգամավորը նշել է, որ նման գործողությունները վտանգում են երկու հասարակությունների միջև վստահության հնարավոր ձևավորման գործընթացը։

«Այստեղ ես ուզում եմ ևս մեկ անգամ հստակ նշել, որ մենք Հայաստանում շատ նվիրված ենք եվրոպական արժեքներին և շարունակում ենք անել հնարավորը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար՝ հույս հայտնելով, որ մեր թուրք գործընկերները բավարար կամք կունենան բացել սահմանը և հաստատել նորմալ հարաբերություններ Հայաստանի հետ և նպաստել մեր տարածաշրջանում դեէսկալացիային ու կայուն խաղաղության հաստատմանը»,- ասել է Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել էր Ուրուգվայ՝ բանակցություններ վարելու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ և երկրում դեսպանատան նոր շենք բացելու համար։ Հանդիպման ընթացքում հայ համայնքի անդամները ցույց են կազմակերպել՝ բողոքելով նրա այցից։ Հեռանալով` Թուրքիայի արտգործնախարարը Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան մոտ մեքենայից հայ համայնքի ներկայացուցիչներին մատներով ցույց է տվել աջակողմյան ազգայնական «Գորշ գայլերի» հայտնի նշանը, որը խորհրդանշում է թուրքական ազգայնականությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+